Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»
14.09.2025 | 12:42

Հռչակավոր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը արդիական են նաև այսօր: Նկարում պատկերված հայուհիները` 200-ից ավելի հայորդիների հետ երեք տարի առաջ այս օրը մեկնարկած պատերազմում իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:

Դավաճանական վարչախումբը այդպես էլ տեղի ունեցածը որպես պատերազմ չորակեց, ինչպես Գուրգեն Արսենյանն էր պատերազմի օրերին նշում` դա իրենց համար ընդամենը սահմանային միջադեպ էր:

Ավելին, այս տարիների ընթացքում ամեն ինչ արվեց մոռացության տալու երեք տարի առաջ այս օրը տեղի ունեցողը:

Պատերազմի տարելիցի օրը պետական բյուջեով համերգ կազմակերպելը հասարակությանը բարոյական և արժեհամակարգային դեգրադացիայի հերթական չափաքանակը ներարկելուց զատ լուծում է կոնկրետ քաղաքական խնդիր` այն է մոռացության մատնելով երեք տարի առաջ տեղի ունեցածը` մարդկանց դարձնել քայլող բույս, դասական կենսաբանական զանգված, որպեսզի մարդիկ չհարցնեն, թե ինչպես եղավ, որ երկու օրում երկու հարյուրից ավելի զոհ տվեցին, որպեսզի մարդիկ չհարցնեն, թե ինչպես եղավ որ ադրբեջանական զինուժը հայտնվեց Ջերմուկի մատույցներում:

Թե ինչ եղավ ադրբեջանական այն խմբավորման հետ, որը ոչ բարով ԳՇ պետի խոսքով պարենի խնդիր ուներ և ստիպված էր լինելու հեռանալ մեր տարածքից վերադառնալ ելման դիրքեր:

Եվ այսպիսի բազմաթիվ հարցեր, որոնք գործող վարչախումբը փորձելու է մոռացության տալ:

Սակայն վստահաբար դա չի ստացվելու, որովհետև ի հեճուկս հանրության թվացյալ իներտության, մարդիկ չեն մոռացել: Մարդիկ հիշում են, և սա է որ հանգիստ չի տալիս և հանգիստ չի տալու մեր դեմ քարոզչական և հոգեբանական պատերազմ մղող վարչախմբին:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ